Որոնել
Արխիվ
20.05.2019  13:05

Խորեն Բայրամյան. «Իբրահիմովիչին ուշադրություն չէին դարձնում, իսկ Մխիթարյանի համար աժիոտաժ էր»

«Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հարցարզույց է տվել realnoevremya.ru-ին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

- Այսօր գրեթե բոլոր հայերը պաշտում են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Դու նրա խաղից ինչ-որ բան վերցրե՞լ ես:

- Իհարեկ: Հայ ժողովորդի համար Հենրիխը թիվ մեկ աստղն է: Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն ստացա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղալ արտագնա մրցավեճում, որին նա մասնակցեց ամբողջությամբ: Ռոստովում ես չխաղացի, բայց Մարկո Դևիչը, ով Հենրիխի հետ խաղացել էր «Շախտյորում», ծանոթացրեց մեզ: Մենք հայերեն մի քանի խոսքեր փոխանակեցինք և միմյանց հաջողություն մաղթեցինք:

Կարծում եմ` ոչ միայն հայերն են նրա խաղին հետևում: Ռուսաստանում նա շատ երկրպագուներ ունի: Երբ եկել էր Ռոստով, դա իրադարձություն դարձավ: Ռոստովցի բոլոր երկրպագուներին չէին հետարքրում Իբրահիմովիչը և «Յունայթեդի» մյուս աստղերը, սակայն երբ խաղադաշտ դուրս եկավ Հենրիխը, խելահեղ աժիոտաժ սկսվեց:

Կարծում եմ` Մխիթարյանը աստղ է հետխորհրդային բոլոր երկրների համար: Նրանից առաջ Արշավինն ու Շևչենկոն էին: Բայց վերջին ֆուտբոլիստը, ով Եվրոպայում նման մակարդակով է խաղում, Հենրիխն է:

- Իսկ խաղային առումով ի՞նչ վերցրեցիր նրանից:

- Երբեք չէի մտածում, որ նա այդքան արագ է: Արագությամբ որոշումներ է կայացնում, խաբքերի դիմում, ազատ գոտիներ տեղաշարժվում… Այդ ամենն անում է անհավանական մակարդակով: Դիտում և փորձում եմ սովորել նրանից:



 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000