Որոնել
Արխիվ
20.05.2019  12:33

Լիգա 1-ի լավագույն մարզիչ է դարձել Կրիստոֆ Գալտյեն, ով «Լիլի» հետ գրավել է երկրորդ տեղը:

Հայտնի է Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստն ու ֆրանսիացի լավագույն լեգիոները

Ֆրանսիայի ֆուտբոլիստների արհմիությունը (UNFP) ներկայացրել է մրցաշրջանի լավագույնների քվեարկության արդյուքնները:

Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն: Նա 28 խաղում 32 գոլ է խփել:

Արտասահմանում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման: Այդ մրցանակի համար պայքարում նա առաջ է անցել Անտուան Գրիզմանից («Ատելտիկո»), Նգոլո Կանտեից («Չելսի»),Պոլ Պոգբայից («Մանչեսթեր Յունայթեդ») և Ուգո Լյորիսից («Տոտենհեմ»):

Բոլոր անվանակարգերի մրցանակակիրները.

Լավագույն ֆուտբոլիստ – Կիլիան Մբապպե (ՊՍԺ)

Լավագույն մարզիչ – Կրիստոֆ Գալտյե («Լիլ»)

Լավագույն դարպասապահ – Մայք Մենյան («Լիլ»)

Լավագույն գոլի հեղինակ – Լոիկ Ռեմի («Լիլ»)

Արտասահմանում լավագույն ֆրանսիացի – Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»)

Լավագույն մրցավար – Կլեման Տյուրպեն

Պատվավոր մրցանակ – Դիդյե Դրոգբա


Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականը.

Մայք Մենյան («Լիլ»), Կենի Լալա («Ստրասբուր»), Մարկինյոս, Տյագո Սիլվա (երկուսն էլ ՊՍԺ), Ֆերլան Մենդի («Լիոն»), Մարկո Վերրատտի (ՊՍԺ), Տանգի Նդոմբելե («Լիոն»), Անխել  Դի Մարիա, Նեյմար, Կիլիան Մբապպե (Բոլորն էլ ՊՍԺ), Նիիկոլա Պեպե («Լիլ»):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000