Որոնել
Արխիվ
20.05.2019  00:29

Մեկ մրցաշրջանում «Ռեալի» ու «Բարսելոնայի» հարկի տակ հաղթած մարզիչը հեռանում է իր թիմից

«Բետիսի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը լքում է իր պաշտոնը: Այդ մասին տեղեկանում են անդալուզյան ակումբի պաշտոնական կայքից:

Այսօր «Բետիսը» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»: Ավելի վաղ սևիլյացիները 4:3 հաշվով «Բարսելոնային» հաղթել էին «Նոու Կամպում»: Մեկ մրցաշրջանում նման նվաճմանը վերջին 15 տարում որևէ մարզչի չէր հաջողվել:

Այնուամենայնիվ, «Բետիսը» Պրիմերայում գրավել է 10-րդ տեղը, ինչը չի գոհացրել ակումբի ղեկավարությանը: Կողմերը բաժանվել են ընդհանուր համաձայնությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000