Որոնել
Արխիվ
20.05.2019  00:57

«Յուվենտուսը» փրկվեց խաղավերջում, «Նապոլին» ջարդեց «Ինտերին», «Միլանը» կրկին հաղթեց (VIDEO)

Իտալիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցել է «Ատալանտայի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի 1:1:

Հյուրերը հաշիվը 33-րդ րոպեին բացել են Յոսիպ Իլիչիչի շնորհիվ, սակայն խաղավերջում (80) Մարիո Մանջուկիչն անհավանական կերպով պատասխան գոլն է խփել: Մրցավարի ավելացրած ժամանակում տանտերերի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին կարմիր քարտ է ստացել կոպիտ խաղի համար:

Տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» խոշոր` 4:1 հաշվով առավելության է հասել «Ինտերի» նկատմամբ: Հաշիվը շեշտակի հարվածով բացել է Պյոտր Զելինսկին (16), այն գլխի հարվածով կրկնապատկել է ցածրահասակ Դրիս Մերտենսը (61), ապա դուբլի հեղինակ է դարձել Ֆաբիան Ռուիսը (71, 78): «Ներաձուրին» պատասխանել է միայն Մաուրո Իկարդիի վաստակած ու իրացրած 11-մետրանոց հարվածով (81):

Երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել «Միլանը», որը «Սան-Սիրոյում» մրցել է «Ֆրոզինոնեի» հետ` 2:0: Այն բանից հետո երբ առաջին խաղակեսում Ջանլուիջի Դոնարուման հետ է մղել 11-մետրանոց հարվածը, հաշիվը բացել ու իր առանց գոլերի երաշտին վերջ է դրել Կշիշտոֆ Պյոնտեկը (57): Այնուհետև Սուսոն տուգանային հարվածով շքեղ կրկնապատկել է հաշիվը (66):

Այսպիսով, չեմպիոնությունից հետո 4 խաղ չհաղթած «Յուվենտուսն» ունի 90, իսկ երկրորդ տեղը վաղուց ապահոված «Նապոլին»` 79 միավոր: Անզիջում պայքար է ընթանում Չեմպիոնների լիգայի մյուս երկու տեղերի համար: Ներկայումս «Ատալանտան» ու «Ինտերը» 66-ական միավորով 3-4 տեղերում են, նրանց հեռտապնդող «Միլանն» ունի 65, իսկ «Ռոման»` 63 միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000