Որոնել
Արխիվ
19.05.2019  22:40

Պատմության մեջ առաջին անգամ թոփ-5 լիգաների չեմպիոնները չեն փոխվել

Եվրոպայի ուժեղագույն հինգ առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) բոլոր չեմպիոնները պահպանել են տիտղոսը: Opta-ն տեղեկացնում է, որ դա պատմության մեջ առաջին դեպքն է:

Լա Լիգայի չեմպիոն երկրորդ տարին անընդմեջ դարձել է «Բարսելոնան»:

Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիին» 98 միավոր է պահանջվել «Լիվերպուլից» (97) առաջ անցնելու և տիտղոսը պահպանելու համար:

Ա սերիայում «Յուվենտուսը» նախորդ տարի ծանր պայքար էր մղում «Նապոլիի» հետ, սակայն այս մրցաշրջանում հեշտությամբ բոլորից առաջ անցավ և չեմպիոն դարձավ` 8-րդ անգամ անընդմեջ:

Ութերորդ անգամ անընդմեջ Բունդեսլիգայի չեմպիոն դարձավ «Բավարիան», որը միայն վերջին տուրում «Այնտրախտին» (5:1) հաղթելու շնորհիվ դարձավ լավագույնը:

Ֆրանսիայում ՊՍԺ-ն կրկին մի քանի գլուխ բոլորից բարձր էր և երկրորդ տարին աընընդմեջ, առանց լուրջ մրցակցության չեմպիոն դարձավ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000