Որոնել
Արխիվ
17.05.2019  12:22

Էդգար Բաբայան. «Եթե լավ առաջարկ լինի, «Հոբրոն» չի խանգարի տրանսֆերին»

Հայաստանի հավաքականի ու դանիական «Հոբրոյի» եզրային հարձակվող Էդգար Բաբայանը մեկնաբանել է «Ռանդերս» վերադառնալու մասին լուրերը և ներկայիս թիմի հետ ուժեղագույնների խմբից դուրս մնալու հեռանկարը:

«Այո, միգուցե երկրորդ դիվիզիոն իջնելու դեպքում դժվար կլինի կրկին հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից, սակայն գործող պայմանագիր ունեմ «Հոբրոյի» հետ և հարգում եմ այն: Նաև գիտեմ, որ լավ առաջարկ ստանալու դեպքում, ակումբը չի խանգարի տրանսֆերին:

Կարդացել եմ «Ռանդերսի» հետաքրքրության մասին լուրը, բայց հիմա չեմ ուզում մեկնաբանել այն: Միայն կարող եմ ասել, որ «Ռանդերսն» իսկապես լավ ակումբ է»,- tipsbladet.dk-ի հետ զրույցում ասել է 23-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ «Ռանդերսը» ցանկանում է հետ գնել իր սանին, որն այդ ակումբի գլխավոր թիմում հասցրել է 26 խաղ անցկացնել:

«Հոբրոյի» հետ Բաբայանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000