Որոնել
Արխիվ
16.05.2019  22:30

«Լիոնը» նոր սպորտային տնօրեն ու հեռանկարային մարզիչ կունենա

«Լիոնի» նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն կվերադառնա ակումբ։

44-ամյա բրազիլացին կզբաղեցնի սպորտային տնօրենի պաշտոնը։

Նա «Լիոնում» խաղացել է 2001-09 թթ-ն՝ հաղթելով 14 տիտղոս, որոնց թվում է Ֆրանսիայի չեմպիոնի 7 անընդմեջ տիտղոս։

Հեղինակավոր Լ՛Equipe-ն տեղեկացնում է, որ ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Միկել Արտետային, ով այժմ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն է «Մանչեսթեր Սիթիում»։

«Լիոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Բրյունո Ժենեզյոն ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի ակումբը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000