Որոնել
Արխիվ
16.05.2019  15:15

Դե Յոնգ. «Միայն Մեսսիին եմ փոխանցում կատարելու»

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է «Բարսելոնա» տեղափոխվելու սպասումների մասին: Հոլանդացին կատալոնական ակումբին է միանալու ամռանը:

«Անհամբերությամբ սպասում եմ մարզման ժամանակ Մեսսիին տեսնելու պահին: Միայն նրան եմ փոխանցում կատարելու (ծիծաղում է):

Չեմ պատրաստվում փոխել խաղաոճս, բայց ինձ նույնպես հետաքրքիր է, թե ինչպես կհարմարվեմ թիմին: Անհամբերությամբ սպասում եմ լավագույններից սովորելու հնարավորությանը»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Դե Յոնգի տրանսֆերի համար «Բարսելոնան» 75 միլիոն եվրո է վճարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000