Որոնել
Արխիվ
16.05.2019  13:40

Լավագույն ռմբարկու. Առաջին հավասարությունը Ռոմարիո-Բերգկամպ հակամարտությունից հետո

Հոլանդիայի առաջնության վերջին տուրում «Այաքսը» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Դե Գրաֆսհապի» նկատմամբ ու հինգ տարվա դադարից հետո չեմպիոն դարձել:

Ամստերդամցիների հարձակվող Դուշան Տադիչը դարձել է դուբլի հեղինակ: Երկրորդ գոլը նա խփել է 87-րդ րոպեին` անհատական անցումով, ինչը նրան թույլ է տվել դառնալ առաջնության լավագույն ռմբարկու: Սերբի հաշիվն 28 գոլ է գրանցված: Նույնքան անգամ աչքի է ընկել նաև «ՊՍՎ Էյնդհովենի» հարձակվող Լյուկա դե Յոնգը: Հոլանդացին վերջին տուրում գոլ չի խփել:

Առաջնության պաշտոնական կայքը հայտնում է, որ 1990-91թթ. մրցաշրջանից հետո սա առաջին դեպքն է, երբ լավագույն ռմբարկուի կոչումը կիսվում է երկու խաղացողների միջև: Այն ժամանակ 25-ական գոլով լավագույնն էին դարձել լեգենդար Դենիս Բերգկամպը («Այաքս») և Ռոմարիոն (ՊՍՎ):

Տադիչը նաև ամենաշատ գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստ է իր թիմակից Հակիմ Զիեշի հետ մեկտեղ: Նրանք 13-ական ասսիստ են գրանցել:

Ուշագրավ է, որ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում 30-ամյա սերբը 36 գոլ է խփել ու 23 փոխանցում կատարել (ընդհանուր` 59): Եվրոպայում դա երկրորդ լավագույն ցուցանիշն է: Նա զիջում է միայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին` 67 (48+19):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000