Որոնել
Արխիվ
15.05.2019  11:31

Ո՞ւր կտեղափոխվի Գրիզմանը. «Բարսելոնան» խորամանկության է դիմում, ՊՍԺ-ն միացել է պայքարին

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը երեկ պաշտոնապես հայտարարեց մադրիդիյան ակումբից հեռանալու մասին: Սպասվում է, որ ֆրանսիացին կարիերան կշարունակի «Բարսելոնայում», սակայն կողմերի միջև վերջնական համաձայնության մասին դեռ տեղեկություն չկա: Mundo Deportivo-ն գրում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին տեղեկացրել է, որ պատրաստ է ընդունել առաջարկը, որը նրան կատարվել էր մեկ տարի առաջ` տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ:

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից ու Գրիզմանի համար ոչ թե հրաժարագինը վճարել (հուլիսի 1-ից այն կազմելու է 120 միլիոն եվրո), այլ «Ատլետիկոյի» հետ ավելի քիչ գումարի շուրջ պայմանավորվել: Ֆուտբոլիստի հրաժարագինը վճարելը զգալիորեն տարբերվում է հասարակ տրանսֆերներից, քանզին պահանջում է իրավանաբական տարբեր գործառույթներ ու հարկերի ավելի մեծ վճար:

«Բարսելոնան» ցանկանում է 100 միլիոն եվրո վճարել «Ատլետիկոյին», քանզի վերջինս բարդ իրավիճակում է. ֆուտբոլիստն արդեն հայտարարել է հեռանալու մասին, ինչը լուրջ հաղթաթուղթ է մյուս ակումբների ձեռքերում:

Միաժամանակ, ֆրանսիական L'Équipe պարբերականը գրում է, որ ՊՍԺ-ն նույնպես փորձեր է ձեռնարկում գնել Գրիզմանին, որը Ֆրանսիայում ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Փարիզցիներն արդեն հանդիպել են հարձակվողի ներկայացուցիչներին և քննարկել հնարավոր տեղափոխության պայմանները, որի ժամանակ նրանց ասել են` Անտուանի նախընտրելի տարբերակը «Բարսելոնան» է: ՊՍԺ-ի հաղթաթուղթը Գրիզմանին Կավանիի հետ փոխանակելն է մեծ գումարի փոխհատուցմամբ, քանի որ Դիեգո Սիմեոնեն ուրուգվայցուն ցանկանում է տեսնել իր թիմում: Դա նաև «Ատլետիկոյին» է ձեռնտու, որը չի ցանկանում իր առաջատարին ուղարկել «Բարսելոնա»` սկզբունքային մրցակցի թիմ: Այնուամենայնիվ, այդ ամենը նշանակություն չի ունենա, եթե «բլաուգրանան» վճարի Գրիզմանի հրաժարագինը, ինչին կգնա միայն կտրուկ անհրաժեշտության դեպքում:

ՊՍԺ-ն միևնույն է շահեկան վիճակում է, որովհետև նույնիսկ Գրիզմանին չգնելու դեպքում կարող է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, ով ֆրանսիաու ժամանումից հետո վաճառքի կհանվի: Փարիզցիները վաղուց էին ցանկանում ձեռք բերել բրազիլացուն, ում համար ակումբին խնդրել է թիմի գլխավոր աստղ Նեյմարը: Վերջինս Կոուտինյոյի մոտ ընկերն է: Գրիզմանի տրանսֆերից հետո Կուոտինյոյի գինը կիջինի, քանզնի բոլոր հասկանալու են, որ «կապտանռնագույնները» մտադրվելու են պարտադիր վաճառել բրազիլացուն:

Հավելենք, որ Գրիզմանի տրանսֆերի 20 տոկոսը փոխանցվելու է նրա նախկին ակումբին` «Ռեալ Սոսյեդադին»: Բասկերը 2014 թվականին ֆրանսիացուն «Ատլետիկոյին վաճառելիս պայմանագրում նման կետ են ներառել: Այն ժամանակ տրանսֆերի համար նրանք 30 միլիոն եվրո էին ստացել: Հիմա այդ թվին կգումարվի 20-24 միլիոն եվրո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000