Որոնել
Արխիվ
15.05.2019  11:54

Հայտնի են եվրագավաթներում Հայաստանը ներկայացնող թիմերը

Հայաստանի առաջնության ավարտից երեք տուր առաջ հայտնի են դարձել բոլոր չորս ակումբների անունները, որոնք հանդես են գալու 2019-2020 թթ. մրցաշրջանի եվրագավաթներում:

33-րդ տուրում հինգերորդ տեղում ընթացող «Լոռին» պարտվել է «Արարատին» ու կորցրել «Ալաշկերտից» բացի առաջատար քառյակից որևէ թիմին շրջանցելու հնարավորությունը: Վանաձորցիներն ունեն 39 միավոր, իսկ երրորդ տեղում ընթացող «Բանանցը»` 50: «Լոռին» առավելագույնը կարող է վաստակել 48 միավոր: Նույնիսկ «Ալաշկերտին» (46) շրջանցելու ու չորրորդ տեղ բարձրանալու դեպքում, միևնույն է վանաձորցիները եվրագավաթիր ուղեգիր չեն ստանա, որովհետև Հայաստանի գավաթակիր է դարձել «Ալաշկերտը» և ապահովել է Եվրոպա լիգայի ուղեգիրը:

Այսպիսով, հաջորդ մրցաշրջանի եվրագավաթներում Հայաստանը ներկայացնելու են` «Փյունիկը», «Բանանցը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»: Չեմպիոն դարձող թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայում, իսկ մյուս երեքը` Եվրոպա լիգայում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000