Որոնել
Արխիվ
14.05.2019  22:00

Տիգրան Եսայան. «Փառք ու պատիվ իմ ֆուտբոլիստներին»

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը «Լոռիի» նկատմամբ Հայաստանի առաջնությունում տարած հաղթանակից հետո իր մեկնաբանությունն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, ակումբի ղեկավարներին ու առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել թիմի երկրպագուներին: Նրանք այսօր քիչ քանակով էին, սակայն հզոր աջակցություն ցույց տվեցին: Սպասում էի, որ ծանր խաղ պետք է լիներ, քանի որ 12 օրվա ընթացքում 4-րդ հանդիպումն էր:

«Լոռին» երկու օր ավելի շատ էր հանգստացել ու, գումարած այդ ամենին, մեր գործը բարդացնում էր շոգ եղանակը: Փառք ու պատիվ իմ ֆուտբոլիստներին. հստակ կատարեցին այն բոլոր հրահանգները, որը տվել էինք հանդերձարանում: Շատ կարգապահ, նվիրված ու տակտիկապես գրագետ ֆուտբոլ խաղացին»,- ասել է Եսայանը։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000