Որոնել
Արխիվ
14.05.2019  19:33

Հայտնի դարձավ` որքան է «Հոֆֆենհայմը» վճարել Սարգիս Ադամյանի տրանսֆերի համար

Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆֆենհայմն» այսօր պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հավաքականի ու «Յան Ռեգենսբուրգի» 25-ամյա հարձակվող Սարգիս Ադամյանի տեղափոխության մասին:

Երկու ակումբները պայմանավորվել են չբացահայտել գործարքի մանրամասները, սակայն հեղինակավոր Kicker պարբերականին հայտնի է դարձել տրանսֆերի գումարի չափը:

Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Ռեգենսբուրգի» հետ Ադամյանի պայմանագրում նախատեսված է եղել 1,5 միլիոն եվրոյի հրաժարագին, որը «Հոֆֆենհայմը» վճարել է: Տրանսֆերի` 1,5 միլիոն եվրո արժողության մասին է գրում նաև Transfermarkt.com-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը 31 խաղում 15 գոլ է խփել ու 11 գոլային փոխանցում կատարել: «Հոֆֆենհայմում» նա դառնալու է Կերեմ Դեմիրբային փոխարինողը, ով 32 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000