Որոնել
Արխիվ
14.05.2019  18:12

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սարգիս Ադամյանը տեղափոխվեց «Հոֆֆենհայմ»

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվում է «Հոֆֆենհայմ»: Գործարքն ուժի մեջ է մտնելու ամռանը, հայտնում է «Ռեգենսբուրգի» պաշտոնական կայքը:

Կողմերը պայմանավորվել են չբացահայտել տրանսֆերի մանրամասները:

Ադամյանի պայմանագրի ժամկետը «Ռեգենսբուրգի» հետ նախատեսված էր մինչև 2021 թվականի ավարտը:

Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 31 խաղում 15 գոլ է խփել ու 11 գոլային փոխանցում կատարել:

«Հոֆֆենհայմը» ներկայումս Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը, սակայն վերջին տուրում հաղթելու դեպքում կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000