Որոնել
Արխիվ
14.05.2019  17:56

Կարմիր քարտ ազդեց խաղի վրա, բայց ոչ արդյունքի. 1 գոլ «Գանձասար» - «Արցախ» խաղում (VIDEO)

Հայաստանի առաջնության 33-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան» – «Արցախ» մրցավեճով: Տիգրան Եսյանաի գլխավորած թիմն արտագնա հաղթանակի հասավ 1:0 հաշվով:

Հաշիվը րոպեին բացեց Արգիշտի Պետրոսյանը, ով տուգանայինի խաղարկման ժամանակ գլխի հարվածով եզրափակեց Բենիկ Հովհաննիսյանի փոխանցումը: 61-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: Գեղամ Հարությունյանի նկատմամբ խախտման համար երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Վարդան Մովսիսյանը:

Հետագայում «արջերը» մեծ առավելություն ունեին, սակայն ամենավտանգավոր գրոհի ժամանակ «արծիվների» դարպասապահ Արման Մելիքսեթյանը փրկեց իր թիմին:

«Արցախը» վաստակեց 22 միավոր և շարունակում է զբաղեցնել 8-րդ տեղը: «Գանձասարը» 31 միավորով յոթերորդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000