Որոնել
Արխիվ
14.05.2019  14:59

«Փյունիկի» 2 ֆուտբոլիստներն արդեն պայմանագիր են կնքել ՌՊԼ մտնող ակումբի հետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Փյունիկի» հարձակվող Մոհամեդ Կոնատեն ու հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Ուսմանը տեղափոխվելու են Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբով»:

Matctv.ru-ն այդ ակումբի մարզական տնօրեն Պավել Խուդյակովից տեղեկացել է, որ 21-ամյա իվուարցու և 25-ամյա նիգերացու հետ արդեն երկու տարվա պայմանագրեր են կնքվել:

Երևանյան թիմում Կոնատեն 19 խաղ է անցկացրել, որոնցում 7 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել: Ուսմանը 10 խաղում 2 գոլ է հեղինակել ու 2 գոլային փոխանցում գրանցել:

Հիշեցնենք, որ «Տամբովը» գլխավորում է հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000