Որոնել
Արխիվ
14.05.2019  13:43

Էդգար Բաբայանը կարող է վերադառնալ «Ռանդերս». բանակցությունները սկսվել են

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Էդգար Բաբայանը կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ` «Ռանդերս»: Նրա ներկայիս թիմը` «Հոբրոն» լքելու է Դանիայի ուժեղագույնների լիգան:

«Ձիերը» մտադիր են հաջորդ մրցաշրջանից առաջ զգալիորեն ուժեղացնել թիմի կազմը: «Ռանդերսին» տպավորել է իր սանի հաջող խաղը «Հոբրոյի» և Հայաստանի հավաքականի կազմում: Նրանք արդեն կապնվել են այդ ակումբի հետ, գրում է tipsbladet.dk-ն:

Դանիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 21 խաղի, որոնցում 5 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Բաբայանը «Ռանդերսին» «Հոբրո» է տեղափոխվել 2017 թվականին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000