Որոնել
Արխիվ
14.05.2019  10:30

Պենտա-տրիկ. «Երևանը» ոչնչացրել է «Յունիոր Սևանին»

Հայաստանի Առաջին խմբում կայացել է 29-րդ տուրը: Երկրորդ տեղում ընթացող «Երևանը» 6:1 հաշվով ջախջախել է առաջատար «Յունիոր Սևանին»:

Հինգ գոլի հեղինակ է դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու Ստանիսլավ Եֆիմովը: Ռուս ֆուտբոլիստի հաշվին արդեն 41 գոլ է գրանցված: Եվս մեկ գոլ խփել է Եվգենի Եվգենևը: Սևանցիների հեղինակության գոլը խփել է Արմեն Դերցյանը:

«Երևանը» վաստակեց 62 միավորով և այժմ 9 միավորով է զիջում «Յունիոր Սևանին»:

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալկ արդյունքները.

«Ալաշկերտ-2» – «Բանանց-3»` 3:1
Գոլերը. Արման Սարգսյան, Դավիթ Բաղդասարյան – Արման Ղազարյան

«Արարատ-Արմենիա-2» - «Լոկոմոտիվ»` 3:0
Գոլերը. Էրիկ Կարիբյան, Արամ Քոլոզյան, Նարեկ Ալավերդյան

«Բանանց-2» – «Փյունիկ-2»` 1:0
Գոլը. Էրիկ Պետրոսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000