Որոնել
Արխիվ
13.05.2019  20:49

Յայա Տուրեն կարող է դառնալ հայ մարզչի օգնականը

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն կարող է դառնալ Ալեքսանդր Գրիգորյանի օգնականը, ով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբովի» գլխավոր մարզիչն է, հաղորդում է Sport24.ru-ն։

Դա հաստատել է նաև հայտնի իվուարցու գործակալ Դմիտրի Սելյուկը՝ նշելով, որ «Տամբովն» իր հետ հաճախ է համագործակցում և չի բացառել, որ Տուրեն մարզչական աշխատանքի կանցնի հենց այդ ակումբում։

Նշենք՝ ավելի վաղ «Տամբովի» սպորտային տնօրենը հաղորդել էր, որ Գրիգորյանը կմնա թիմի գլխավոր մարզչի ղեկին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000