Որոնել
Արխիվ
13.05.2019  11:50

Հենրիխ Մխիթարյանի գործակալը երեք ամսով հեռացվել է ֆուտբոլից

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ՖԻՖԱ-ի որոշմամբ` երեք ամսով հեռացվել է ֆուտբոլում ակտիվ գործունեությունից: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը:

Իտալացու պատժի պատճառը չի նշվում, բայց այն արդեն ուժի մեջ է մտել: Գործակալն այդ որոշման մեջ մեղադրել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, որբ իբր նրան չի ներել քննադատությունը: Նա արդեն բողոքարկում է ներկայացրել: Երկու ամսով որակազրկում է ստացել նաև եղբայր Վինչենցո Ռայոլան, ով աշխատում է նրա գործակալությունում:

Եթե վճիռն ուժի մեջ մնա, Մինոյի հաճախորդները չեն կարողանա այդ ժամանակահատվածում փոխել թիմերը: Ժամկետը սպառվելու է օգոստոսի 12-ին, երբ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակված է լինելու (բաց է մինչև օգոստոսի 9-ը):

Առաջիկա ամռանը խոշոր գործարքներ էին սպասվում Ռայոլայի հաճախորդներից Մատեյս դե Լիգտի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունների ժամանակ: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000