Որոնել
Արխիվ
13.05.2019  12:16

Գևորգ Ղազարյանի թիմին «տարվա խաղ» է սպասվում

Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Շավիշը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Սետուբալին»:

Հայաստանի հավաքականի ու տանտերերի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում: Նա փոխարինվել է 53-րդ րոպեին:

«Շավիշը» նահանջել է 16-րդ տեղ, որը վտանգավոր գոտում է: Վերջին տուրում Ղազարյանի թիմը մրցելու է 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոնդելայի» հետ, որին հաղթելու դեպքում կմնա ուժեղագույնների դիվիզիոնում: Հանդիպումը կկայանա մայիսի 19-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000