Որոնել
Արխիվ
13.05.2019  10:44

Կամո Հովhաննիսյանի թիմի անպարտելի շարքն ավարտվեց

Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Ժետիսուն» հյուրընկալվել է Կարագանդայի «Շախտյորին» ու պարտվել 0:2 հաշվով: 59-րդ րոպեից տալդիկորգանցիները մնացել են 10 խաղացողով:

Հայաստանի հավաքականի ու հյուրերի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիյասնը մասնակցել է ամբողջ խաղին և դեղին քարտ ստացել:

«Հանքափորների» մեկնարկային կազմում է եղել Գևորգ Նաջարյանը, ով փոխարինվել է 78-րդ րոպեն և նույնպես զգուշացում է ստացել:

Այդ պարտությունը «Ժետիսուի» համար առաջինն էր վերջին 6 հանդիպումներում: Դմիտրի Օգայի գլխավորած թիմը 17 միավորով նահանջել է չորրորդ հորիզոնական:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000