Որոնել
Արխիվ
13.05.2019  10:12

Տալալաև - Գրիգորյան մարզչական մրցավեճում որոշիչ է դարձել հայ ֆուտբոլիստի հիասքանչ դուբլը (VIDEO)

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 36-րդ տուրում Անդրեյ Տալալաևի գլխավորած «Խիմիկին» 2:0 հաշվով հաղթել է Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբովին», որը գլխավորում է Ալեքսանդր Գրիգորյանը:

Հաղթական դուբլի հեղինակ է դարձել Արշակ Կորյանը, ով անչափ գեղեցիկ գոլերով աչքի է ընկել 15 ու 67 րոպեներին: 78-րդ րոպեին նա փոխարինվել է:

Տալալաևի թիմը 50 միավորով 9-րդ տեղում է: Երբ նա նոր էր գլխավորել մերձմոսկովյան թիմը, այն շատ մոտ էր վտանգավոր գոտուն, իսկ հիմա ապահովել է իր տեղը հաջորդ մրցաշրջանում: Գրիգորյանի թիմը 67 միավորով երկրորդ տեղում է, սակայն հավասար է առաջատար «Սոչիին» և կարող է մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000