Որոնել
Արխիվ
12.05.2019  23:27

Ալեքսանդր Կարապետյանը գոլ է խփել ու կարմիր քարտ ստացել

Լյուքսեմբուրգի առաջնության 25-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» հյուրընկալվել է «Ժենեսին»: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1:

Հյուրերի միակ գոլը 37-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը:

Երկրորդ խաղակեսում (62) հարձակվողը կարմիր քարտ է ստացել: Դրանից հետո թիմերի կազմերը հավասարվել են, որովհետև տանտերերը կարմիր քարտ են ստացել դեռ առաջին խաղակեսում:

«Պրոգրեսը» 41 միավորով հինգերորդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000