Որոնել
Արխիվ
12.05.2019  20:37

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանն ավարտեց հերթական ապտակով, «Չելսին» գրավեց երրորդ տեղը (VIDEO)

Պրեմյեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է մրցաշարից արդեն դուրս մնացած «Քարդիֆ Սիթիին» ու պարտվել 0:2 հաշվով:

Չնայած տանտերերի խաղային առավելությանը, երկու անգամ աչքի է ընկել ուելսցիների ֆուտբոլիստ Նաթանիել Մենդես-Լաինը (25-րդ րոպե 11մ, 54):

Այսպիսով, վերջին 5 խաղերում չհաղթելու հետևանքով Ուլե-Գունար Սուլշերի թիմը 66 միավորով գրավեց վեցերորդ տեղը:

Զուգեհառաբար ընթացող խաղերից մեկում «Չելսին» հյուրընկալվել է «Լեսթերին»: Արձանագրվել է ոչ-ոքի` 0:0:

Մաուրիցիո Սարրիի թիմը 72 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը: «Լեսթերը» 52 միավորով գրավեց 9-րդ հորիզոնականը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000