Որոնել
Արխիվ
12.05.2019  19:07

Պաշտոնական. ԱՊԼ-ն ընտրեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին (PHOTO)

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ճանաչվել է Պրեմյեր լիգայի ավարտվող առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Լավագույնին ընտրել են 20 թիմերի ավագները, երկրպագուները և ֆուտբոլային մասնագետները:

Մրցանակին հավակնում էին նաև հոլանդացու թիմակիցներ Մոհամեդ Սալահն ու Սադյո Մանեն, «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող Բերնարդու Սիլվան, Ռահիմ Սթերլինգը և Սերխիո Ագուերոն:

Վերջին անգամ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը պաշտպանի տրվել էր 2011-2012 առաջնության արդյունքներով: Մրցանակը ստացել էր Վենսան Կոմպանին («Մանչեսթեր Սիթի»):

Ավելի վաղ Վան Դեյկը լավագույնն էր ճանաչվել ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից, իսկ լրագրողներն իրենց ընտրությունը կատարել էին Սթերլինգի օգտին:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության լավագույն խաղացողը նույնպես «Լիվերպուլից» էր` Մոհամեդ Սալահը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000