Որոնել
Արխիվ
12.05.2019  18:58

Հայաստանի առաջնություն. «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ կորզեց «Ալաշկերտից» (VIDEO)

Հայաստանի առաջնության 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին»:

31-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մլադեն Զելկովիչը գրավեց սեփական դարպասը, սակայն մրցավար Գևորգ Եղոյանը չհաշվեց գոլը՝ դաշտի տերերի հարձակվող Անտոն Կոբյալկոյի մոտ խաղից դուրս վիճակ արձանագրելով: Առաջին կեսի վերջում «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց հյուրերին:

Երկրորդ կեսում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը: 79-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն և Լուիս Օգանան միասին հարվածեցին գնդակին՝ ուղքրկելով այն Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Իսկ 88-րդ րոպեին հյուրերի պաշտպանների կոպիտ սխալից հետո Դանիել Ստոյկովիչը խախտեց կանոնները Կոբյալկոյի նկատմամբ և Եղոյանը 11 մետրանոց նշանակեց: Այն անվրեպ իրացրեց հենց տուժողը՝ հաղթանակ պարգևելով «Արարատ-Արմենիային»՝ 2-1:

Այսպիսով, Վարդան Մինասյանի սաները վաստակեցին 52 միավոր և այժմ երեք միավորով են հետ մնում առաջատար «Փյունիկից»՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: «Ալաշկերտը» 46 միավորով 4-րդն է:

Բարձրագույն խումբ. 32-րդ տուր.

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» 2-1

գոլերը՝ Կոբյալյո 79, 89 (11մ) - Պրուդնիկով 45+2

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000