Որոնել
Արխիվ
12.05.2019  15:06

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արթուր Պետրոսյանը հրաժարական տվեց, նրա օգնականը՝ գլխավոր մարզչի պաշտոնակատար

Մայիսի 12-ին Արթուր Պետրոսյանը «Լոռի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գևորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

«Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակավել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Պետրոսյանին կատարած պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Վահե Գևորգյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 21-ին, Երևանում: Նա որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Բանանց-2» թիմում, որը նրա գլխավորությամբ 2016/17 մրցաշրջանում դարձել Հայաստանի առաջնության Առաջին խմբի չեմպիոն: 2018 թվականին որպես գլխավոր մարզիչ աշխատել է Երևանի «Լոկոմոտիվում»: 2019-ի թվականի հունվարից նա միացել էր «Լոռի»-ին և ընդգրկված էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000