Որոնել
Արխիվ
12.05.2019  00:51

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակիչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին և նվաճել ոսկե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքարմարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին և նվաճել արծաթե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000