Որոնել
Արխիվ
12.05.2019  00:35

Ըմբշամարտ. Վալոդյա Ֆրանգուլյանը Կիևում արծաթե մեդալ է նվաճել

Ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիեւում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ եւ պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11:

Եզրափակիչի ճանապարհին Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) եւ բելառուս Արտսեն Կրաուչանկային (2:1):

Մայիսի 12-ին 125 կգ քաշային կարգում  Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000