Որոնել
Արխիվ
10.05.2019  23:33

Կլոպ. «ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելն անպատասխանատու որոշում է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքուում անցկացնելու և ՉԼ-ի եզրափակիչը Մադրիդում անցկացնելու որոշումները։

«Պարզ է, որ Մադրիդում ամեն ինչ թանկ է, բայց Մադրիդը, ի տարբերություն Բաքվի, չի գտնվում աշխարհի ծայրում։ ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելը զարմանալի է։ Չգիտեմ, թե նախաճաշին ինչ են կերել նրանք, ովքեր կայացրել են այդ որոշումը։

Ես պատկերացում չունեմ, թե ոնց հասնեմ այնտեղ։ Նման որոշումներ կայացնողները պետք է տրամաբանական ու պատասխանատու լինեն։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք նման որոշումներ կայացնում։

Քաղաքում, որտեղ անցկացվում է եզրափակիչը, պետք է գնի իջեցման հարցում պայմանավորվածություն լինի, բայց ես լսել եմ, որ սովորաբար 100 ֆունտ արժեցող համարը հիմա արժե 2700 ֆունտ։ Սա խելագարություն է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports News-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000