Որոնել
Արխիվ
10.05.2019  22:22

ՖԱՖ-ն ուղևորություն է կազմակերպում դեպի Աթենք՝ ներկա լինելու Հունաստան - Հայաստան խաղին

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 11-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացնելու է Եվրո-2020 առաջնության խմբային փուլի կարևորագույն հանդիպումներից մեկը՝ Հունաստանի հավաքականի դեմ։

«Կարևորելով Հունաստանի դեմ արտագնա վճռորոշ խաղը, ՖԱՖ-ը մեկնում է դեպի Աթենք աննախադեպ թվաքականակով, ինչպես ցամաքային՝ ավտոբուսի, այնպես էլ ինքնաթիռի տարբերակով։ Ավտոբուսային ուղևորությունը կընթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա-Հունաստան, իսկ ինքնաթիռով՝ Երևան-Աթենք-Երևան ուղիղ չվերթով։

Ունենալով նմանատիպ ուղևորությունների բազում փորձ, վստահեցնում ենք, որ հերթական 3000 կմ բարդ մարտահրավերը կարող ենք հաջողությամբ միասին հաղթահարել:

Ավտոբուսային ուղևորության ընթացքում կլինի նաև ծովափնյա հանգիստ Հունաստանի լավագույն կղզիներից մեկում՝ Զակինտոսում։ Հունաստանում, ազգային ընտրանուն աջակցելու համար, մեզ միանալու են նաև մեծ թվով արտերկրից ՖԱՖ-ականներ և հայ երկրպագուներ։ Կկազմակերպվի նաև միասնական քայլարշավ դեպի մարզադաշտ։

Ավտոբուսային ուղևորության արժեքն է` 250 եվրո, որը ներառում է

-Ավտոբուսի տոմս, 
-Ապահովագրություն,
-Շենգեն վիզա,
-Թուրքիայի վիզա,
-Հյուրանոց Աթենքում, 2 գիշեր, 
-Հյուրանոց Զակինտոս կղզում, 3 գիշեր 
Մեկնումը` 08.06.2019, վերադարձը՝ 18.06.2019

Ինքնաթիռային ուղևորության արժեքն է 480 եվրոից սկսած, որը ներառում է

- Ինքնաթիռի տոմս,
- Ապահովագրություն, 
- Շենգեն վիզա,
- Տրանսֆեր՝ օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան, 
- Հյուրանոց Աթենքում, 4 գիշեր 
Մեկնումը` 10.06.2019, վերադարձը՝16.06.2019

Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788, 077 040204 հեռախոսահամարներով»,- գրված է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000