Որոնել
Արխիվ
10.05.2019  16:25

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստները կրկին` ՂՊԼ-ի տուրի լավագույնների թվում են

Ղազախստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը կազմել է 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Լավագույն 11 ֆուտբոլիստների թվում հերթական անգամ հայտնվել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը և Տիգրան Բարսեղյանը:

«Կայսարի» հարձակվողի խաղի մասին գրված է:

«Արդեն որերորդ անգամ Բարսեղյանն ապացուցում է «Կայսարում» իր անփոխարինելի լինելը և հաստատում աջ եզրի տիրակալի կարգավիճակը: «Ակտոբեում» նա նույնչափ օգտակար էր հարձակման ու պաշտպանության աշխատանքում: Տիգրանը երեք հարված է կատարել, որոնցից մեկը չքնաղ գոլի վերածվեց, երեք հաջող խաբք կատարեց, նույնքան խախտում վաստակեց, 80 տոկոս ճշգրտությամբ փոխանցումներ կատարեց, որոնցից երկուսը սուր էին, 4 գնդակ խլեց ու 10 անգամ տիրեց չեզոք գնդակին: Գործողությունների ինդեքսը` 281»:

«Ժետիսուի» կիսապաշտպանը գործողությունները հետևյալ կերպ է բնութագրվել.

«Հովհաննիսյանը հիասքանչ մարզավիճակում է և բոլոր խաղերում առավելագույն է ցուցադրում: «Տարազի» դեմ տնային խաղում Կամոն 86 տոկոս դիպուկությամբ փոխանցումներ է կատարել, որոնցից 4-ը սուր են եղել, 6 անգամ հաջող խաբքի է դիմել, 3 անգամ տուգանային հարված է վաստակել, 5 անգամ գնդակ է խլել ու 6 անգամ տիրել է չեզոք գնդակին: Գոծողությւոնների ինդեքսը` 283»

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000