Որոնել
Արխիվ
10.05.2019  13:33

The Sun. Նույնիսկ ՈւԵՖԱ-ի միջամտությունը չի երաշխավորի Մխիթարյանին վիզա տրամադրելը

Մայիսի 29-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում մրցելու են «Արսենալը» և «Չելսիի»: Այդ խաղին հնարավոր է չմասնակցի Հայաստանի հավաքականի ու «զինագհործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

The Sun պարբերականը գրում է, որ 30-ամյա ֆուտբոլիստին վիզա տրամադրելու հարցում օգնություն ցուցաբերելու խոստում է տվել ՈւԵՖԱ-ն: Այնուամենայնիվ, դա չի երաշխավորում, որ Ադրբեջանը թույլ կտա Մխիթարյանին մասնակցել հանդիպմանը:

Քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, Մխիթարյանը 2018 թվականի հոկտեմբերին չէր մասնակցել Եվրոպա լիգայի «Ղարաբաղ» – «Արսենալ» հանդիպմանը (0:3): Ադրբեջան մեկնելու համար նա այդ երկիր մտնելու հայտ պետք է ներկայացնի, որը հայերին չի տրվում:

Միաժամանակ, Daily Mail-ը գրում է, որ բացի վիզա տրամադրելը, Ադրբեջանը պետք է երաշխավորի Մխիթարյանի անվտանգությունը, ինչը շատ դժվար կլինի անել, քանի նա Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ է, իսկ Հենրիխն աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000