Որոնել
Արխիվ
10.05.2019  14:00

ՈւԵՖԱ. «ԱՖԱ-ն երաշխավորեց Մխիթարյանի անվտանգությունն ու վիզա ստանալը»

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպա լիգայի եզրափակչի «Չելսիի» դեմ խաղին մասնակցելու համար Բաքու մեկնելու վիզա ստանալիս: Այդպես է Tass.ru-ի դիմումին պատասխանել է ՈՒԵՖԱ-ն:

«ՈւԵՖԱ-ի հովանու ներքո խաղերին մասնակցելու համար ֆուտբոլային ասոցիացիաներին, ակումբներին ու դեսպանատներին ուղարկվող նամակները բնական գործընթաց են մեր կազմակերպության համար:

Տվյալ հարցի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն ու «Արսենալը» հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան հաստատել է, որ տվյալ ֆուտբոլիստը խնդիր չի ունենա երկիր մտնելու, այնտեղ մնալու հարցում, ինչպես նաև բոլոր միջոցները կձեռնարկվեն նրա անվտանգության համար»,- գրել է ՈւԵՖԱ-ն:  

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000