Որոնել
Արխիվ
09.05.2019  13:14

Սարգիս Ադամյանի տրանսֆերով հետաքրքրված են «Հոֆենհայմը», գերմանական ու ռուսական այլ ակումբներ

Հայաստանի հավաքականի ու «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է կարիերան շարունակել «Հոֆենհայմում»:

Բունդեսլիգան ներկայացնող թիմը 25-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես թիմի առաջատարներից մեկին` Կերեմ Դեմիրբային փոխարինող: Վերջինս մոտ է 28 միլիոն եվրոյի դիմաց Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելուն:

«Հոֆենհայմին» տպավորել է Ադամյանի խաղային կտրուկ աճը: Նա երկու տարի առաջ Գերմանիայի չորրորդ դիվիզիոնում էր խաղում, իսկ Երկրորդ Բունդեսլիգայի արդեն ընթացիկ առաջնության 31 խաղում 13 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:

Նշվում է, որ Ադամյանի ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող այլ ակումբներ, ինչպես նաև ռուսական թիմեր:

Գերմանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Հոֆենհայմը» 51 միավորով ութերորդ տեղում է, սակայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղին զիջում է ընդամենը 4 միավորով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000