Որոնել
Արխիվ
09.05.2019  12:36

Ունդիանո Մալենկո. «Սա ավելին էր, քան ես սպասում էի հայկական ֆուտբոլից»

Իսպանացի ճանաչված մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոն սպասարկեց Հայաստանի գավաթի` «Ալաշկերտ» – «Լոռի» եզրափակիչը (1:0): Իսպանացին կիսվել է այդ խաղի վերաբերյալ իր տպավորություններով:

«Մեծ հաճույք ստացա այս խաղից: Բոլոր երկրներում գավաթի եզրափակիչները շատ կարևոր են: Այդպես է Իսպանիայում, այդպես է Հայաստանում: Շնորհակալ եմ Խինես Մելենդեսին, ով մեծ հեղինակություն է Իսպանիայում: Նրա շնորհիվ այս հնարավորությունը եղավ:

Որպես մրցավար անցկացնում եմ իմ վերջին հանդիպումները: Մեծ հաճույք ստացա: Ճիշտ է որակական առումով հայկական ֆուտբոլը չես կարող համեմատել իսպանականի հետ, բայց զարմացած եմ այս խաղացողներով, նրանք շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Եղան գոլային պահեր և մեկ անկյունայինի խաղարկումը որոշեց հանդիպման ելքը: Սա ավելին էր, քան ես սպասում էի հայկական ֆուտբոլից»,- Ֆուտբոլ Պլյուսի հետ զրույցում ասել է փորձառու մրցավարը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000