Որոնել
Արխիվ
08.05.2019  22:52

Արթուր Պետրոսյան. «Լոռիում» իմ ապագայի մասին դեռ չեմ ցանկանում խոսել»

Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Բանանց» մարզադաշտում միմյանց հետ ուժերը չափեցին «Ալաշկերտն» ու «Լոռին»։ Ալաշկերտցիները մեկ անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու դարձան գավաթակիր։ 

Խաղից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ վանաձորյան ակումբը գլխավորող Արթուր Պետրոսյանը։

«Մինչև բաց թողած գոլն ամեն ինչ լավ էր ընթանում։ Կարգապահ էինք գործում ու «Ալաշկերտին» գրեթե շանս չտվեցինք։ Շատ ցավալի գոլ ընդունեցինք, որը կարող էր և չլինել։ Դրանից հետո փոխվեց խաղի պատկերը։ Այն դարձավ ավելի քաոսային։ Ունեինք մեկ լավ հնարավորություն, բայց մրցակցի դարպասապահը սեյվի հեղինակ դարձավ։

Այնուամենայնիվ, վերջում հավատի պակասը խանգարեց և չկարողացանք փրկել խաղը։ Երկրորդ խաղակեսում նոր ֆուտբոլիստներ մտան խաղադաշտ, բայց կրկին չկարողացանք արագություն մտցնել թիմի գործողություններում ու ինչ-որ բան փոխել։ 

Շնորհավորում եմ «Ալաշկերտին»։ Ես շատ եմ ցավում մեր երկրպագուների համար, որովհետև այսօր մեծ թվով հանդդիսականներ կային, ովքեր եկել էին մեզ աջակցելու, բայց կյանքն առաջ է գնում և սա ֆուտբոլ է։ 

Դժվար է պատասխանել հետագա ելույթների մասին հարցին, որովհետև, թե՛ իմ, թե՛ ֆուտբոլիստների վիճակը շատ ծանր է այս պարտությունից հետո։ Ամեն դեպքում, պետք է վերականգնվել և վերջին 4 խաղերում ամեն ինչ անել, որ լավ արդյունք գրանցենք։

Խաղավերջում «Ալաշկերտը» հաճախ հակագրոհում էր և այդ ժամանակ մեզ համար տարբերություն չկար՝ կպարտվենք 0-1, թե 0-2 հաշվով։ Ցանկանում էինք առջևում ավելի շատ խաղացողներ պահել, որ կարողանանք փոփոխություն մտցնել ընթացքի մեջ։ Չեմ կարծում, որ ֆիզիկապես զիջեցինք մրցակցին։

Արտյոմ Խաչատուրովը մեջքի վնասվածք ուներ և ինքն էլ համաձայնվեց, որ 100 տոկոսով պատրաստ չէ հանիպմանը։ Դա է պատճառը, որ այսօր նա բացակայում էր։

Այսօր չեմ ցանկանում խոսել իմ ապագա ծրագրերի, թիմից հեռանալու կամ մնալու մասին, բայց շուտով կպատասխանեմ այդ հարցին»,- ասաց Պետրոսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000