Որոնել
Արխիվ
07.05.2019  14:18

Սուարես. ««Էնֆիլդում» «Լիվերպուլին» գոլ խփելու դեպքում այն չեմ տոնի»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի`«Լիվերպուլի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում գոլ խփելու դեպքում այն չի տոնի: Առաջին մրցավեճում (3:0) ուրուգվայցին նշել էր իր նախկին թիմի դարպասը խփած գնդակը:

«Ֆուտբոլից հասկացող մարդիկ գիտեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի արժեքը: Մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լիվերպուլի» երկրպագուներին: Շատ շնորհակալ եմ նրանց:

Բնականաբար, «Էնֆիլդում» խփած գոլը չեմ տոնի, ինչպես ժամանակին «Այաքսի» կազմում չտոնեցի գնդակս` «Գրոնինգենի» դեմ խաղում»,- ուրուգվայցու խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000