Որոնել
Արխիվ
07.05.2019  15:42

Փաշինյանի հրահանգը կգերակատարվի. 480 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի նոր մարզադպրոցի համար

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մոտ 480 մլն դրամ կտրամադրի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նոր մարզադպրոցի կառուցման համար: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ում խոսքերը մեջբերում է Armtimes.com-ը:

«Գումարը մոտավորապես 480 մլն դրամի կարգի է միայն նոր մարզադպրոցը կառուցելու համար»,- ասել է նա:

Նոր դպրոցը նախկինի մոտ չի լինելու: Ղազարյանը հստակ տեղը չգիտի, սակայն նշում է, որ ինչպես իրեն հայտնի է, քաղաքապետարանն ունի նախատեսած տարածք:

Միաժամանակ վերանորոգվելու է նաև Ալեքսանյանի՝ Գյումրիում հիմա գործող մարզադպրոցը: Դա էլ լինելու է համայնքային բյուջեի հաշվին: 2 դպրոցներն էլ կրելու են Արթուր Ալեքսանյանի անունը: Նորում մարզվելու են մեծահասակները, իսկ հնում, որը վերանորոգվելու է՝ փոքրերը:

«Քաղշինկոմիտեի հետ բանակցություններն անց են կացվել: Հանգել ենք եզրակացության, որ նոր մարզադպրոց է կառուցվելու: Հետագայում նաեւ վերանորոգվելու է եղած մարզադպրոցը, որովհետեւ երեխաների քանակը շատ է: Նոր կառուցվող դպրոցում ավագ տարիքի մարզիկներն են մարզվելու, իսկ ցածր տարիքի մարզիկները՝ այսօրվա դպրոցում, որը պետք է ընթացքում վերանորոգվի: Համայնքային բյուջեից է վերանորոգումն իրականացվելու: Նախահաշվարկային բոլոր հաշվարկները կատարված են: Այս տարի չենք հասցնի: Մյուս տարվանից Քաշինկոմիտեի կողմից նախատեսված բոլոր գումարները՝ վերանորոգման, հիմնանորոգման եւ այլն՝ ոլորտային, ներ են դրվելու այդ մարզադպրոցի կառուցման համար»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Նոր մարզադպրոցի վերանորոգումը սկսվելու է 2020 թվականին: Կոնկրետ ժամկետները կախված կլինեն նաև եղանակային պայմաններից:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՀՀ վարչապետը Գաբրիել Ղազարյանին հրահանգել էր վերանորոգել նախկին մարզադպրոցը կամ նորը կառուցել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000