Որոնել
Արխիվ
06.05.2019  20:50

Պոգբային ձեռք բերելու «Ռեալի» շանսը կտրուկ մեծացել է. հայտնի է պատճառը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեը» ոչ-ոքի խաղաց «Հադերսֆիլդի» հետ ու կորցրեց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորությունը։

Marca պարբերականը տեղեկացնում է, որ այդ հանգամանքը մեծացնում է «Ռեալի» շանսը՝ կապված մանչեսթերցիների կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու հետ։

Քանի որ «Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում չի խաղա ՉԼ-ում՝ թիմի աստղերի աշխատավարձը, կապված բոնուսների կրճատման հետ, կնվազի 25 տոկոսով։ Ֆրանսիացին մտադիր է տեղափոխվել «Ռեալ» ու մասնակցել ՉԼ-ին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «սերուցքայինները» պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի համար 145 մլն եվրո վճարել։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 34 հանդիպման, դարձել 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000