Որոնել
Արխիվ
05.05.2019  23:56

Տիգրան Բարսեղյանը հիասքանչ գոլ է խփել «Ակտոբեին» (VIDEO)

Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում «Կայսարը» հյուրընկալվել է «Ակտոբեին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հյուրերի երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Բաց թողած գոլից (հաշիվը դարձել է 1:2) հետո առաջին իսկ գրոհի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը գնդակով աջ եզրից շարժվել է դեպի կենտրոն ու փայլուն հարվածով գրավել դարպասը:

Մինչև այդ Բարսեղյանը մասնակցել է հաղթական գոլին, երբ պատ է խաղարկել դարպասը գրաված Ասխատ Տագիբերգենի հետ:

«Ակտոբեի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզզելլին դեռ չի ապաքինվել ծանր վնասվածքից և բացակայել է այսօրվա մրցավեճում:

«Կայսարը» վաստակել է 14 միավոր և շարունակում է հետապնդել «Ժետիսուին» (17): Կամո Հովհաննիսյանի թիմն այսօր 1:0 հաշվով հաղթել է «Տարազին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000