Որոնել
Արխիվ
05.05.2019  15:05

Բռնցքամարտ. Արամ Ավագյանը պաշտպանել է WBC International Silver գոտին

Կիսամիջին քաշային կարգի բռնցքամարտիկ Արամ Ավագյանը (8-0-1) իր 10-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Նախօրեին կայացած Կանելո Ալվարես - Դանիել Ջեկոբս մենամարտի անդերկարտում Ավագյանը հանդիպել է մինչ այս անպարտելի մեքսիկացի Ֆրանսիսկո Էսպարզային (9-0-1):

Առաջին երեք ռաունդում Էսպիզոնան ավելի լավ է մենամարտել, երկրորդ ռաունդում Ավագյանը հայտնվել է նոկդաունում: Սակայն մնացած 7 ռաունդներում հայ բռնցքամարտիկն իրեն հիանալի է դրսևորել և գոտեմարտի վերջում բոլոր մրցավարները հաղթանակը տվել են նրան (96-93, 96-93, 97-92):

Այսպիսով, Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 10 մենամարտերում տարել է իր 9-րդ հաղթանակը (9-0-1) 7 պաշտպանել է իրեն պատկանող WBC վարկածով International Silver գոտին:

Երեկոյի գլխավոր մենամարտում մեքսիկացի Սաուլ «Կանելո» Ալվարեսը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Դենիել Ջեկոբսին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000