Որոնել
Արխիվ
03.05.2019  17:07

Ոստիկանների բացակայություն, երկու լոգո և հայհոյանքներ մանկապատանեկան ֆուտբոլում. ՀՖՖ-ի որոշումները

Մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ժամանակ քննարկվել և որոշում է կայացվել 15 կետ վերաբերյալ:

«Փյունիկ» - «Ալաշկերտ» հանդիպման նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցիչի չներկայանալու համար, «Փյունիկը» տուգանվել 20 000 ՀՀ դրամով:

«Արարատ»-«Արարատ-Արմենիա» խաղի ընդմիջմանը հանդերձարան գնացող ճանապարհին անհայտ հանդիսականը մոտենալով մրցավարի 2-րդ օգնական Սարգիս Հովհաննիսյանին, պահանջել էր պարզաբանել խաղային դրվագները: Միջադեպի պահին մարզադաշտի վերոնշյալ հատվածում հանդիպումը սպասարկող ոստիկանները չեն եղել: Կարգապահական կոմիտեն որոշել է խաղի ժամանակահատվածում մարզադաշտում կարգուկանոն չապահովելու, մրցավարների հասցեին անհարգալից արարքներ թույլ տալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10 000 ՀՀ դրամով:

«Բանանցը» մարզադաշտի վերաբացումից հետո առաջին խաղն էր անցկացրել «Արցախի» հետ: Դաշտի կենտրոնում (երկու կիսադաշտերում) ներկված է եղել երևանյան ակումբի տարբերանշանը: Կարգապահական կոմիտեն գրանցել է, որ «Ֆուտբոլ խաղի կանոններով»   (կանոն 1-ի 13-րդ հոդված) դա արգելված է և «Բանանցին» գրանցել է նկատողություն և տուգանել 20 000 ՀՀ դրամով:

Անցած շաբաթվա ընթացքում շատ են եղել նաև մրցավարներին հայհոյելու և ոչ սպորտային արարքքները մանկապատանեկան ֆուտբոլում: Կարգապահական կոմիտեի որոշումները կարող եք կարդալ այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000