Որոնել
Արխիվ
03.05.2019  17:34

Ինչպես է հանդիպման վայրն ազդում Հենրիխ Մխիթարյանի խաղաժամանակի վրա

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Վալենսիայի» դեմ տնային խաղում «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ միայն 75-րդ րոպեին: Դա սպասելի էր, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ մրցաշրջանի ընթացքում Ունաի Էմերիի որոշումներում հստակ միտում կա:

Բասկ մասնագետը նախընտրում է 30-ամյա ֆուտբոլիստին ավելի շատ խաղաժամանակ տալ արտագնա խաղերում: Հիմնական պատճառը մրցակցի հարկի տակ ավելի զգույշ ու կարգապահ խաղալու ցանկությունն է: Հայաստանի հավաքականի ավագը հարձակվողական ոճի որոշ ֆուտբոլիստների համեմատ կարողանում է ավելի շատ ֆիզիակական աշխատանք կատարել և կարգապահ գործել:

Փոխարենը, «Էմիրեյթսում»  Էմերին ավելի համարձակ ֆուտբոլ է դավանում, որի շնոհիվ ավելի շատ շանս է ստանում քիչ աշխատող, բայց լավ ստեղծագործող Մեսութ Օզիլը: Բացի այդ, մարզիչը տանը ավելի շատ է մեկնարկից ասպարեզ դուրս բերեում Լակազետ-Օբամեյանգ հարձակման զույգը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» տնային 10 խաղի է մասնակցել, որոնցում ընդհանուր 574 րոպե խաղաժամանակ է ստացել:  Նա այդ ցուցանիշով թիմում 15-րդ տեղում է: Արտագնա խաղերում Հենրիխը 13 հանդիպման է մասնակցել: Նա ստացել է 904 րոպե խաղաժամանակ, ինչն ավելի քան 1/3 անգամ ավելի շատ է, քան տնային մրցավեճերում: Այդ ցուցանիշով նա թիմում 11-րդ տեղում է:

Օզիլի գործոնի օրինակը հաստատում է նաև վիճակագրությունը: Տնային խաղերում նա խաղաժամանակով 8-րդն է, իսկ արտագնայում` 16-ը:

Եվրոպա լիգայում Մխիթարյանը ավելի շատ է խաղում, բայց մարզադաշտերի գործոնը շարունակում է ակտուալ մնալ: Եվրագավաթային մրցաշարում հայ ֆուտբոլիստը «զինագործների» վեցերորդ ամենաշատ խաղաժամանակ ստացողն է` 643 րոպե (10 խաղ): Այնուամենայնիվ, տնային հանդիպումներում նա խաղաժամանակով միայն 8-րդ տեղում է, իսկ մրցակցի հարկի տակ` 3-րդ:

Կասկած չկա, որ վնասվածքի պատճառով 2 ամիս բաց չթողնելու դեպքում Մխիթարյանը շատ ավելի խաղաժամանակ կստանար, բայց միտումը ցույց է տալիս, որ դա ավելի շատ կլիներ արտագնա խաղերում:


Վիճակագրական տվայլները` Whoscored.com, Uefa.com, Premierleague.com

 

Հայկ Հովհաննիսյան 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000