Որոնել
Արխիվ
03.05.2019  15:48

ՖՖՖ-ն հայտնել է Մբապպեի որակազրկման ժամկետը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է կարգապահական կոմիտեի որոշումը: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն որակազրկվել է 3 խաղով:

Ֆրանսիայի գավաթի` «Ռենի» դեմ եզրափակչում (2:2, 5:6 11մ) 20-ամյա ֆուտբոլիստն անչափ կոպիտ խախտում է կատարել, ինչի համար խաղադաշտից հեռացվել է:

Որակազրկումը տարածվում է նաև Լիգա 1-ի վրա: Մբապպեն արդեն մեկ խաղ բաց է թողել:

Հիշեցնենք, որ Լիգա 1-ում ֆրանսիացին 30 գոլ է խփել ու պայքարում է Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակի համար: Ներկայիս առաջատար Լիոնել Մեսսին Լա լիգայում խփած 34 գոլով առաջին տեղում է: Մինչև մրցաշրջանի ավարտը ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կանցկացնի 2 խաղ: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000