Որոնել
Արխիվ
03.05.2019  13:28

Էմերի. «Հպարտ եմ իմ բոլոր ֆուտբոլիստներով, հիանալի արդյունք է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Վալենսիայի» նկատմամբ հաղթանակը (3:1):

«Հիանալի արդյունք է: Դժվար է «0:1»-ից հետո շարունակել հանգիստ խաղալ ու հասնել նման հաղթանակի:

Այո, Օբամեյանգն ու Լակազետը միասին լավ գործեցին: Բայց ասպարեզ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ աշխատեցին, հպարտ եմ բոլորով: Հպարտ եմ նաև մեր երկպագուներով ու մեր աշխատանքով:

Նման արդյունքից հետո «Մեստալյա» մարզադաշտում խաղալը շատ ծանր կլինի: Ստադիոնում մեր դեմ ճնշող մթնոլորտ է լինելու: «Վալենսիան» թիմ է, որը սովոր է կիսաեզրափակիչներում խաղալ և հետ բերել կորցրածը: Շանսերը շարունակում են հավասար մնալ` 50-50»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000