Որոնել
Արխիվ
02.05.2019  14:03

Ֆերդինանդի ու Լինեկերի արձագանքը Մեսսիի գոլին (VIDEO)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա» – «Լիվերպուլ» խաղում (3:0) Լիոնել Մեսսին տուգանային հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:

«Կամպ Նոուի» մեկնաբանների խցիկում գտնվող Ռիո Ֆերդինանդն ու Գարի Լինեկերն այնպես են տպավորվել այդ գոլով, որ սկսել են ոգևորված տոնել այն:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդը հանդես է եկել «Լիվերպուլի» սկզբունքային մրցակիցներից` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ Լինեկերը` «Էվերթոնի»: Վերջինս նաև խաղացել է «Բարսելոնայում»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000