Որոնել
Արխիվ
02.05.2019  13:55

Հայաստանի հավաքականի նախկին 2 ֆուտբոլիստներ մասնակցում են C կարգի դասընթացներին

Մայիսի 2-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկել է ՀՖՖ Մարզչական C արտոնագրի դասընթացը:

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի նախաձեռնությամբ վերաձևավորված դասընթացին մասնակցում են 40 մարզիչներ՝ Երևանից, Տավուշից, Սյունիքից, Վայոց Ձորից և Արմավիրից: Մեծ ուշադրություն է դարձվում կանանց ֆուտբոլի մարզիչների վերապատրաստմանը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Հենց այդ նպատակով այս անգամ դասընթացի մասնակիցների գրեթե կեսը (19) կանայք են: Մասնակիցների թվում են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Հովհաննիսյանը:

C արտոնագիրը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000