Որոնել
Արխիվ
01.05.2019  13:04

Պոչետտինո. «Ոչինչ դեռ որոշված չէ»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Այաքսից» կրած տնային պարտությունը (0:1):

«Ցավալի է, որ մրցակցին գոլ նվիրեցինք: Առաջին 30 րոպեներին հսկայական խնդիրներ ունեինք, նրանք շատ ավելի ակտիվ էին: Կարծում եմ` դա որոշիչ դարձավ:

Ընդմիջման ժամանակ շատ բաներ շտկեցինք, ձևափոխեցինք տակտիկան: Երկրորդ կեսում «Այաքսին» սեղմեցինք դարպասին, սակայն բավականաչափ գոլային պահեր չստեղծեցինք: Վերջապես սկսեցինք ճիշտ պրեսինգ կիրառել:

Երկրորդ խաղակեսը մեզ հույս է տալիս պատասխան խաղից առաջ: Վերջնական արդյունքի հարցում դեռ ոչինչ որոշված չէ»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000